Սկիզբը՝ այստեղ
Այս մասին է վկայում, առնվազն հուշում առկա ամբողջ տեղեկատվությունը
Միջազգային իրավիճակը՝ կապված հատկապես Արևմուտք- Ռուսաստան հակամարտության հետ, գնալով սրվում է: Վերջին շրջանի իրադարձություններն էլ ավելի են ապացուցում, որ դեռ ավելի քան 4 ամիս առաջ՝ 2025թ. մարտի 13- ին, սկսելով «Զինադադար, ի վերջո, չի լինի, պատերազմը կշարունակվի և կավարտվի կամ ՌԴ հաղթանակով, կամ միջուկային զենքի գործադրմամբ Երրորդհամաշխարհայինով» վերտառությամբ մեր հոդվածաշարը, այս կանխատեսման առումով չսխալվեցինք ու չենք սխալվում:
ԱՄՆ- ի նախագահ Դոնալդ Թրամփը փաստացի միացել է ՆԱՏՕ- ի՝ Ռուսաստանին հանձնվել պարտադրելու, ՌԴ- ին կապիտուլյացիայի ենթարկելու, ռազմավարական պարտության մատնելու ծրագրին՝ հաստատելով, որ այս առումով նախկին նախագահ Ջո Բայդենից չի տարբերվում, ավելին՝ պատրաստ է առավել արմատական քայլերի ու նրանից ավելի վատն է: Թրամփն այսպիսով հաստատում է, որ իր նախորդների նման, ինքը նույնպես ծառայում է Սատանային, և որ ԱՄՆ- ի լավագույն նախագահը չորս տախտակի միջև գտնվողն է:
Անցած շուրջ կես տարում Թրամփը, ինչպես ասում են, մեկ նալին խփեց, մեկ մեխին, այսպիսով ռազմավարական անորոշության մեջ թողնելով շատերին: Բայց հիշո՞ւմ եք, թե ինչ պատասխանեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, երբ դեռ ԱՄՆ- ի նախագահական ընտրություններից առաջ նրան հարց տվեցին, թե Ռուսաստանի համար Բայդենի՞ ընտրությունը լավ կլինի, թե Թրամփի: Պուտինն ի զարմանս շատ- շատերի, այդ թվում և հենց՝ Թրամփի, պատասխանել էր՝ Բայդենի, անշուշտ, նկատի ունենալով չարյաց փոքրագույը: Այժմ արդեն հասկանալի է դառնում, թե այս առումով որքան հեռատես էր Ռուսաստանի նախագահը:
«Комсомольская правда»– ի փոխանցմամբ , ամերիկացի քաղաքագետ Թեդ Քարփենթերը «The American Conservative» ամսագրի համար իր սյունակում վերլուծել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության վերաբերյալ Դոնալդ Թրամփի տեսակետների էվոլյուցիան: Ըստ փորձագետի, ԱՄՆ- ի վարչակազմի ներկայիս դիրքորոշումը գործնականում չի տարբերվում ՆԱՏՕ- ի կոշտ գծից, որը Մոսկվայից կապիտուլյացիա է պահանջում։
«Ի տարբերություն իր երկրորդ ժամկետի առաջին շաբաթների, այժմ Թրամփը փաստացի միացել է ՆԱՏՕ- ի անզիջում ռազմավարությանը, որը պնդում է Ռուսաստանի կապիտուլյացիան Մոսկվայի և Կիևի միջև խաղաղ համաձայնագրի պայմանների առումով»,- նշված է հրապարակման մեջ:
Քարփենթերը նշել է, որ նախագահական երկրորդ ժամկետի սկզբում Թրամփը Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը դիտարկում էր որպես առաջնահերթություն: Ուկրաինական ճգնաժամն այն ժամանակ ընկալվում էր որպես Մոսկվայի հետ երկխոսության հիմնական խոչընդոտ։ ԱՄՆ- ի առաջնորդի առաջին հայտարարությունները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին հաշտեցման բնույթ էին կրում, մինչդեռ Վլադիմիր Զելենսկուն Թրամփը թերահավատորեն էր վերաբերվում՝ նրան անվանելով Արևմուտքի «անշնորհակալ հաճախորդ»:
Սակայն ժամանակի ընթացքում, ինչպես գրում է վերլուծաբանը, Սպիտակ տան դիրքորոշումը փոխվել է։ Թրամփը սկսեց ավելի հաճախ քննադատել Ռուսաստանի նախագահին՝ նրան արդեն համարելով «խաղաղ կարգավորման գլխավոր խոչընդոտ», այլ ոչ թե Զելենսկուն։ Այժմ, ըստ Քարփենթերի, Վաշինգտոնը փաստորեն պաշտպանում է ՆԱՏՕ- ի պահանջները Ռուսաստանի կապիտուլյացիայի մասին, չնայած նման պայմանների ակնհայտ անիրատեսական լինելուն:
Քաղաքագետն ամփոփելով իր վերլուծությունը, կասկած է հայտնել նման մոտեցման արդյունավետության վերաբերյալ։ Նա ընդգծել է, որ ոչ մարտի դաշտում տիրող իրավիճակը, ոչ էլ տնտեսական պատժամիջոցները չեն ստիպի Մոսկվային ընդունել վերջնագիրը:
«Այնուամենայնիվ, հենց դա են շարունակում պահանջել Ուկրաինան և նրա ՆԱՏՕ- ի հովանավորները։ Եվ հենց այդ մոտեցումն է, կարծես, որդեգրել Թրամփի վարչակազմը»,- եզրափակել է Քարփենթերը։
Սյունակագիրը, «РИА Новости»– ի փոխանցմամբ , հիշեցրել է՝ Արևմուտքը պնդում է, որ Ռուսաստանն ամբողջությամբ հրաժարվի ազատագրված տարածքներից և համաձայնվի Ուկրաինայի հնարավոր անդամակցությանը ՆԱՏՕ- ին:
Ինչպես արդեն հայտնի է, Թրամփը հուլիսի 14- ին 50- օրյա վերջնագիր է ներկայացրել Մոսկվային՝ պահանջելով Կիևի հետ խաղաղության համաձայնագիր կնքել: Պայմանների չկատարման դեպքում նա սպառնացել է 100 տոկոսանոց սակագներ սահմանել ռուսական ապրանքների ներմուծման համար, ինչպես նաև երկրորդական մաքսատուրքեր սահմանել այն երկրների նկատմամբ, որոնք նավթ, գազ եւ այլ էներգակիրներ են գնում ՌԴ- ից:
ԱՄՆ- ի նախագահը Միաժամանակհայտարարել է, որ Նահանգներն ու ԵՄ- ն պայմանավորվել են ամերիկյան զենք ուղարկել Կիևին, որոնց դիմաց պետք է վճարի Եվրոպան: Ապագա առաքումները կներառեն ոչ միայն տարբեր հրթիռներ, այդ թվում՝ «Patriot» հակաօդային ու հակահրթիռային պաշտպանության համալիրի, այլև «Patriot» համալիրի մարտկոցներ:
Ընդգծենք, որ ԱՄՆ- ի և Ռուսաստանի միջև Թրամփի և Վաշինգտոնի նախաձեռնությամբ իրավիճակը վերջին օրերին այնքան է սրվել, որ Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ- ի բանակի գործող հրամանատար, գեներալ Քրիստոֆեր Դոնահյուն հանդգնել է հայտարարել է Կալինինգրադի հնարավոր գրավման մասին: Կրեմլն արդեն արձագանքել է Կալինինգրադի հնարավոր գրավման մասին ՆԱՏՕ- ի գեներալի խոսքերին:
«Սա ևս մեկ հայտարարություն է այնպիսի թշնամական ագրեսիվ հայտարարությունների շարքում, որոնք մենք հաճախ լսում ենք եվրոպական երկրների պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչներից»,- ТАСС- ի տեղեկացմամբ, լրագրողներին այսօր ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես են Կրեմլում ընդունել ՆԱՏՕ- ի գեներալի խոսքերը:
Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ նման բոլոր արտահայտությունները հաշվի են առնվում Վաշինգտոնի հետ երկխոսության մեջ:
«ՆԱՏՕ- ն առճակատման գործիք է, այն դաշինք է, որը թշնամաբար է տրամադրված մեր երկրի նկատմամբ։ Դա մեզ ստիպում է հաշվի առնել այս ամենը և համապատասխան միջոցներ ձեռնարկել մեր սեփական անվտանգությունն ապահովելու համար»,- ասել է Պեսկովը։
Շարունակելի
Արթուր Հովհաննիսյան